ուրբաթ, հունիս 6
6 / 6 / 2025
Վանդալիզմ է իրականցվել Հրազդանում հայտնի հուշարձանի նկատմամբ

Վանդալիզմ է իրականցվել Հրազդանում հայտնի հուշարձանի նկատմամբ

Կոտայքի մարզում՝ մարզկենտրոն Հրազդան քաղաքի սրտում հրազդանցիների համար սուրբ վայր համարվող հուշարձաններից մեկը վանդալիզմի է ենթարկվել: 
 
Կոտայքի մարզպետարանի և Հրազդանի քաղաքապետանի քթի տակ հուշարձանը մի իսկական վանդալիզմի է ենթարկվում, մինչդեռ սիրում ենք քննադատել ազերի ու թուրք բաշիբոզուկներին, ովքեր ոչ միայն վանդալիզմ են իրականցնում, այլ նաև Արցախում ու Թուրքիայում հիմնահատկ ոչնչացնում են հայկական եկեղեցիները, վանքերն ու հայի ստեղծածը: 

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հսկայական հուշարձանը, որը դեռևս անավարտ է, ներսից և դրսից պատերն ամբողջությամբ ոչ միայն խզբզոցների է արժանացել, այլ նաև ում մտքով ինչ անես՝ գրել է:
 
Որպես մոմեր վառելու համար օգտագործվող մոմակալներն ամբողջությամբ աղբով է լցված: 
 
Արդյոք այդ վանդալիզմի դեմ Կոտայքի մարզպետարանը, Հրազդանի քաղաքապետարանը, թե Կոտայքի թեմի առաջնորդարանը պետք է պայքարեն, դեռևս հայտնի չէ: 
 
Այդ դեպքում լավ կլիներ, որպեսզի պետություն-եկեղեցի իրար նկատմամբ անհարկի մեղադրաններ հնչեցնելու փոխարեն պայքարեն հայի ձեքով Հրազդանում վանդալիզմ իրականացնողների դեմ, իսկ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը, Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանը և Կոտայքի թեմի առաջնորդ Տ. Առաքել Արքեպիսկոպոս Քարամյանը լավ կանեն կարգի բերեն հուշարձանը, ու տեղադրեն տեսախցիկներ, որպեսզի հետագայում հայտնաբերվեն վանդալիզմի հեղինակները: 

  • Կիսվել: