հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Երևանում կանցկացվեն «Ռուսական կինոյի օրեր» «Russian Film Festival» ապրանքանիշի ներքո

Երևանում կանցկացվեն «Ռուսական կինոյի օրեր» «Russian Film Festival» ապրանքանիշի ներքո

Երևանում կանցկացվեն «Ռուսական կինոյի օրեր» «Russian Film Festival» ապրանքանիշի ներքո

Փառատոնի շրջանակում «Մոսկվա» կինոթատրոնի էկրանին անվճար կցուցադրվեն «Կրակ»,  «Նիկա»,  «Անծանոթի դիմանկարը» ֆիլմերը,  «Քնքշություն» բազմասերիանոց ֆիլմը և «Բուկա, իմ սիրելի հրեշը» լիամետրաժ մուլտֆիլմը:

Հոկտեմբերի 21-ից 23-ը Երևանի «Մոսկվա» կինոթատրոնը մայրաքաղաքի բնակիչներին և հյուրերին հրավիրում է՝ ներկա գտնվելու «Russian Film Festival» ապրանքանիշի ներքո  «Ռուսական կինոյի օրեր» կինոդիտումներին։ Միջոցառումը կազմակերպում է «ՌՈՍԿԻՆՈ»-ն՝ ՌԴ մշակույթի նախարարության աջակցությամբ։

Կինոդիտումների համար գրանցվել

Հայաստանը «Ռուսական կինոյի օրեր» 2022 թվականի օրացույցում դարձավ 9-րդ երկիրը, ուր տեղի հանդիսատեսը հնարավորություն կունենա ռուսական նոր ֆիլմերին ծանոթանալու։

Այս տարի «Russian Film Festival» ապրանքանիշի ներքո արդեն միջոցառումներ են անցկացվել բազմաթիվ երկրներում՝ Բրազիլիայում, Ուրուգվայում, Հորդանանում, Չինաստանում, Ղազախստանում, Բելառուսում, Ուզբեկստանում և այլուր։ Նախագծի մեկնարկից՝ 2020 թվականից ի վեր, ավելի քան 6,5 միլիոն մարդ աշխարհի 26 երկրներում դարձել է ռուսական կինոփառատոնի հանդիսատես։

«ՌՈՍԿԻՆՈ»-ի գլխավոր տնօրեն Իննա Շալիտոն նշում է. «Ուրախ ենք «Russian Film Festival» ապրանքանիշի ներքո Հայաստանում երկրորդ միջոցառումը կազմակերպել: Այս տարի օգոստոսին «IVI» առցանց կինոհարթակում անցկացվեցին ռուսական ֆիլմերի առցանց ցուցադրություններ։ Օֆլայն միջոցառման շրջանակում «Ռուսական կինոյի օրեր»֊ի ծրագրում ընդգրկված է հինգ ֆիլմ՝  գեղարվեստական, բազմասերիանոց և մանկական անիմացիոն: Հուսով եմ, որ յուրաքանչյուր դիտող իր համար հետաքրքիր բան կգտնի: Մենք նաև ձգտում ենք ակտիվացնել բիզնես երկխոսությունը Ռուսաստանի և Հայաստանի կինոարտադրության ոլորտների միջև մշակութային նման միջոցառումների կազմակերպման միջոցով: Հայկական կինոն 2022 թվականին տոնում է իր 100-ամյակը, այս ընթացքում ստեղծվել են բազմաթիվ հրաշալի ֆիլմեր, անիմացիոն ոլորտը վերելք է ապրում, և վստահ եմ, որ մենք կարող ենք գտնել փոխազդեցության բազմաթիվ կետեր»։

«Նիկա», «Քնքշություն», «Կրակ» և «Անծանոթի դիմանկարը» ֆիլմերի ցուցադրություններից հետո կկազմակերպվի նաև ֆիլմերի քննարկում կինոգետ Դիանա Մարտիրոսյանի հետ։

Հայաստանում «Ռուսական կինոյի օրեր»֊ի ծրագիրը հետևյալն է՝

- «Քնքշություն» (ռեժ. Աննա Մելիքյան, 2020 թ.): Մելոդրամատիկ սերիալ։ Պատահական գործուղման ժամանակ միայնակ գործարար Ելենան հանդիպում է իր երազանքների տղամարդուն և նույնքան անսպասելիորեն կորցնում է նրան: Ելենան սկսում է փնտրել նրան բոլոր հնարավոր և անհնարին ձևերով: Օգտագործում է ամեն ինչ՝ տրամաբանություն, էզոթերիզմ, ընկերների օգնություն, նոր տղամարդու հետ ծանոթություն, փախուստ, ճանապարհորդություն և շատ ավելին: «Քնքշությունը» առանձնանում է աստղային դերասանական կազմով՝ Վիկտորյա Իսակովա, Եվգենի Ցիգանով, Կոնստանտին Խաբենսկի, Աննա Միխալկովա, Յուլիա Պերեսիլդ, Ռավշանա Կուրկովա և այլ աստղեր: Հեգնական սերիալը նկարահանվել է սեւ ու սպիտակ ոճով iPhone-ով։ Այս տեխնիկան ռեժիսորին հնարավորություն է տվել հատուկ վստահության մթնոլորտ ստեղծել նկարահանման հրապարակում և հեռուստադիտողին որոշ չափով տեղափոխել խորհրդային լիրիկական կինոյի մթնոլորտ։

– «Անծանոթի դիմանկարը» (ռեժ. Սերգեյ Օսիպյան, 2022) անհաջողակ դերասանի պատմություն է, ով 1976 թվականին Մոսկվայում հանդիպում է մի խարիզմատիկ գրողի, կենդանի դասականի, ով իր կյանքը վերածում է ողբերգական ֆարսի: Ֆիլմը՝ «Օտարի դիմանկարը», Սերգեյ Օսիպյանի և բոլոր ստեղծողների կողմից նվիրվում է իրենց  ծնողներին և  70-ականների ռոմանտիկ շրջանին, որը լի էր մտավորականությամբ,  տաղանդավոր մարդկանցով և  ուրախ հայտնագործություններով։ Նախագծի յուրահատկությունն այն է, որ նկարահանումներում ներգրավված են եղել մոսկովյան «Պյոտր Ֆոմենկոյի արհեստանոց»֊ի ամբողջ թատերախումբը և  թատրոնի բազմաթիվ աշխատակիցներ։

– «Կրակ» (ռեժ. Ալեքսեյ Նուժնի, 2020 թ.): Դրամա է՝ իրական հերոսների մասին լայնածավալ նկարահանումներով։ Գլխավոր դերում՝ Կոնստանտին Խաբենսկի՝ Ռուսաստանի ամենահայտնի դերասաններից մեկը, որը խաղացել է 100-ից ավելի կինոդերեր: Հրշեջների սխրագործության և կրակի տարերքի դեմ պայքարի մասին ֆիլմը տպավորում է վիզուալ էֆեկտներով և բարդ հնարքներով, իսկ դերասանների հոյակապ խաղը ստիպում է ձեզ կարեկցել հերոսներին և շունչը պահած հետևել ծավալվող դրամային մինչև վերջնական կադրը: Երիտասարդ սկսնակ փրկարարի դերը խաղում է հայտնի դերասանական դինաստիայի ներկայացուցիչ, խորհրդային և ռուս ականավոր դերասան Օլեգ Յանկովսկու թոռը՝ Իվան Յանկովսկին։ «Կրակ» ֆիլմում կատարած աշխատանքի համար Իվան Յանկովսկին արժանացել է «Ոսկե արծիվ» մրցանակի՝ որպես երկրորդ պլանի լավագույն դերասան։

– «Նիկան» (ռեժ. Վասիլիսա Կուզմինա, 2022) դրամա է՝ հիմնված իրական իրադարձությունների վրա։ Մանուկ հասակում Նիկա Տուրբինան մոր հետ շրջագայել է Խորհրդային Միությունում՝ կարդալով նրա բանաստեղծությունները․ պոեզիայի սիրահարներով լի մարզադաշտեր, բոհեմական երեկույթներ, հանդիպումներ հայտնի մարդկանց հետ․․․  Ութամյա հրաշամանուկը, զարմացնում էր ոչ մանկական տխրությամբ և սուր տողերով... Եվ ահա  Նիկան այժմ 27 տարեկան է: ԽՍՀՄ-ն այլևս չկա, ինչպես չկա մանկություն, չկա փառք, և որ ամենադժվարն է,  չկա ոգեշնչում: Նիկան այլևս չի գրում և փորձում է հասկանալ ինքն իրեն. ո՞ւր կորավ նրա «ձայնը», ինչու՞ նա այլևս չի զգում մոր սերը և կարո՞ղ է երբևէ երջանիկ լինել, ինչպես բոլորը:

«Նիկա» ֆիլմը մասնակցել է «ՌՈՍԿԻՆՈՅԻ» Focus On Festivals նախագծին, որն ուղղված է միջազգային փառատոններում հեղինակային ֆիլմերի մասնկացությունը խթանելուն. այս նախաձեռնության շնորհիվ 2021 թվականի վերջին այն ընդգրկվել է Եվրոպական Les Arcs Film Festival֊ի (Ֆրանսիա) ծրագրում և մրցանակակիր է դարձել Work in Progress ծրագրում: 2022 թվականի մարտին Ելիզավետա Յանկովսկայան՝ գլխավոր դերասանուհին, ստացավ ժյուրիի հատուկ մրցանակը «Հարավից հարավ-արևմուտք» (SXSW) կինոփառատոնում լավագույն դերասանական վարպետության համար։

- «Բուկա, իմ սիրելի հրեշը» (ռեժ. Վիկտոր Գլուխուշին, Մաքսիմ Վոլկով, 2022 թ.): Անիմացիոն արկածային հեքիաթ է կամակոր արքայադուստր Վարվառայի մասին, որ փախել է պալատից և գնացել անտառ՝ փնտրելու գեղեցիկ արքայազնին։ Սակայն սիրելիի հետ նվիրական հանդիպման փոխարեն նրան գերում է թագավորության ամենավտանգավոր ավազակ Բուկան։ Բայց շատ արագ պարզ է դառնում, որ աշխույժ արքայադուստրը պատրաստ է Բուկայի կյանքը վերածել մղձավանջի, միայն թե հասնի իր նպատակին։ Այսպիսով, անհանգիստ Վարվառան սկսում է հաստատել իր կարգը անտառում։ Մուլտֆիլմը վաճառվել է աշխարհի գրեթե հարյուր երկրում։

 «Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրությունների ժամանակացույց՝

Հոկտեմբերի 21 (ուրբաթ)

14:30 - «Բուկա, իմ սիրելի հրեշը»

17:00 - «Կրակ»

20:30 – «Նիկա»

Հոկտեմբերի 22 (շաբաթ)

17:00 - «Քնքշություն»

Հոկտեմբերի 23 (կիրակի)

19:00 - «Անծանոթի դիմանկարը»

 

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: