շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Սթիվի Ուանդերի և Ռեյ Չարլզի լավագույն հիթերի գործիքային կատարումները կհնչեն Կամերային նվագախմբի կատարմամբ

Սթիվի Ուանդերի և Ռեյ Չարլզի լավագույն հիթերի գործիքային կատարումները կհնչեն Կամերային նվագախմբի կատարմամբ

Հայաստանի պետական կամերային նվագախումբը ներկայացնում է բացառիկ համերգ, որի ընթացքում կհնչեն երգիչներ Սթիվի Ուանդերի և Ռեյ Չարլզի լավագույն հիթերի գործիքային կատարումները։ 

Հունիսի 26-ին և 27-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում  արտիստների  երգերը կներկայացնեն իտալացի սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչին, տրոմբոնահար Մասսիմո Մորգանտին և Կամերային նվագախումբը, գործիքավորումը՝ Մասսիմո Մորգանտիի։ 

Կհնչեն Ռեյ Չարլզի «Hit the road Jack», «A song for you», «Hallelujah I love her so much», «Georgia on my mind», ինչպես նաև Սթիվի Ուանդերի «I just called to say I love you», «Isn’t she lovely», «Superstition»,  «Part time lover» և այլ երգեր։ 

Ֆեդերիկո Մոնդելչիի յուրաքանչյուր ելույթ սպասված է Հայաստանում։ Սաքսոֆոնահարն առաջին անգամ չէ հանդես գալիս մեր երկրում։ Մշտապես խոստովանում է՝ հայ հանդիսատեսը հրաշալի է, իսկ Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ համագործակցությունը հիանալի բնորոշում։ Ամեն անգամ մեր երկրից մեկնելիս փաստում է՝ Հայաստան վերադառնալու մեծ ցանկություն ունի: Մոնդելչին մշտապես հանդիսատեսին է ներկայանում նոր ծրագրերով ու գաղափարներով։ 

Մասիմո Մորգանտին ևս հասցրել է հանդես գալ Հայաստանում, ջերմ ընդունելության արժանացել ու սիրել հանդիսատեսին։

Երաժիշտները հունիսի 22-ին էլ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հանդես կգան Frammenti Canzoni Italiane իտալական երգերի երեկոյին, որն իրականացնում են Հայաստանի պետական կամերային նվագախումբը և ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության դեսպանությունը: Կհնչեն հայտնի իտալական երգերի գործիքային կատարումները՝ մշակված իտալացի գործիքավորող Ռոբերտո Գրանատայի կողմից, գրում է armenpress.am-ը:

 

  • Կիսվել: