չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Շուրջ 240 միլիոն դրամ՝ Հայ կինոյի հիմնադրման 100-ամյա հոբելյանական միջոցառումների կազմակերպման և իրականացման համար

Շուրջ 240 միլիոն դրամ՝ Հայ կինոյի հիմնադրման 100-ամյա հոբելյանական միջոցառումների կազմակերպման և իրականացման համար

Կառավարությունը 240 միլիոն 542 հազար դրամ տրամադրեց ԿԳՄՍ նախարարությանը՝ Հայ կինոյի հիմնադրման 100-ամյա հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպման և անխափան իրականացման նպատակով:

«2023 թվականին լրանում է Հայ կինոյի հիմնադրման 100-ամյակը: Կինոյի հիմնադրումը եղել է խոշորագույն մշակութային իրադարձություն, որով մենք էլ ներգրավվել ենք համաշխարհային գեղարվեստական պրոցեսների մեջ:

Այս համատեքստում, ինչպես նաև Հայ կինոյի հիմնադիր Համո Բեկնազարյանի 30-ամյա հոբելյանի շրջանակում այս տարի առաջին անգամ ԿԳՄՍ նախաձեռնությամբ հրատարակվել է  ռեժիսորին նվիրված եռալեզու պատկերագիրքը, որի շնորհանդեսն արդեն եղել է:

2022 թվականին Հայ կինոյի 100-ամյակն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Հռչակավոր մարդկանց և հիշարժան տարեթվերի օրացույցում», որից հետո վարչապետի որոշմամբ ձևավորվել է հոբելյանական հանձնաժողով, այն արդեն իրականացրել է միջոցառումների ծրագրերը կազմելու աշխատանքները»,- ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:  

Օրինակ՝ իրականացվելու է «Հայկական կինոդար» ծրագիրը, որը մեկնարկելու է ապրիլի 16-ից և տևելու է շուրջ 1 տարի: Հայկական դասական և ժամանակակից ֆիլմեր ցուցադրվելու են մարզերում և Երևանում: Դրանք ուղեկցվելու են քննարկումներով: 

«Ունենալու ենք կինոդպրոց Դեբետում, որտեղ 12-16 տարեկան երեխաներն անցնելու են կինոյի պատմություն, սցենարի վարպետություն և նմանատիպ առարկաներ»,- ասաց Անդրեասյանը: 

Անցկացվելու է նաև անիմացիոն ֆիլմերի շաբաթ: 

  • Կիսվել: