շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Սեպտեմբերի 21-ին կբացվի «Սրբազան երկխոսություն․ Լուվրից Հայաստանի պատմության թանգարան» միջազգային ցուցադրությունը. ԿԳՄՍՆ

Սեպտեմբերի 21-ին կբացվի «Սրբազան երկխոսություն․ Լուվրից Հայաստանի պատմության թանգարան» միջազգային ցուցադրությունը. ԿԳՄՍՆ

ՀՀ անկախության օրվա տոնական միջոցառումների շրջանակում սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմության թանգարանում տեղի կունենա «Սրբազան երկխոսություն․ Լուվրից Հայաստանի պատմության թանգարան» խորագրով միջազգային ցուցադրության բացումը: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
 
Նույն օրը՝ ցուցադրության բացմանն ընդառաջ՝ ժամը 13:00-ին, Հայաստանի պատմության թանգարանում տեղի կունենա մամուլի ասուլիս, որի բանախոսներն են՝
 
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը,
 
Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին,
 
Լուվրի թանգարանի նախագահ-տնօրեն Լորանս դե Կարը,
 
Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը:

  • Կիսվել: