Ռոբերտ Ամիրխանյանի 80-ամյակի առթիվ համերգներ կկազմակերպվեն
Ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի 80-ամյակի առթիվ կկազմակերպվեն համերգներ: Կամերային երաժշտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը և Արամ Խաչատրյան համերգասրահում, կանցկացվեն երկու համերգային երեկոներ:
Նոյեմբերի 23-ին, ժամը 19:00 Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի 80-ամյակին նվիրված երեկո, որը կրում է «Այստեղ Հայաստանն է» խորագիրը:
Նոյեմբերի 25-ին, ժամը 19:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա «Տարիների սիրված մեղեդիներ» խորագրով երեկո, որին բացի կոմպոզիտորից հանդես կգա նաև կոնտրալտո Սեդա Ամիր-Կարայանը (Գերմանիա):
Կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը ծնվել է 1939 թ. Երևանում։ Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի՝ Էդուարդ Միրզոյանի դասարանը: