շաբաթ, հունվար 25
25 / 1 / 2025
«Պոմեգրանտե» կինոփառատոն․ «Մեդալի հակառակ կողմը»՝ լավագույն գեղարվեստական ֆիլմ

«Պոմեգրանտե» կինոփառատոն․ «Մեդալի հակառակ կողմը»՝ լավագույն գեղարվեստական ֆիլմ

Օրեր առաջ Կանադայում «Պոմեգրանտե» կինոփառատոնի շրջանակներում «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմը հաղթող է ճանաչվել լավագույն գեղարվեստական ֆիլմ անվանակարգում:  Այս մասին դերասանուհի Աննա Մաքսիմը տեղեկացնում է ինստագրամյան իր էջի միջոցով: 

Հիշեցնենք՝ անվանի հայ ծանրորդ, աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանի կյանքի և սպորտային կարիերայի մասին պատմող ֆիլմում ներգրավված են հայտնի արտիստներ՝ Արտաշես Ալեքսանյանը, Սոս Ջանիբեկյանը, Մկրտիչ Արզումանյանը, Դավիթ Հակոբյանը, Խորեն Լևոնյանը, Անահիտ Քոչարյանն ու այլք: Ֆիլմում Նազիկ Ավդալյանին մարմնավորում է Աննան, ով ֆիլմի պրոդյուսերն է, սցենարի հեղինակն ու ռեժիսորը: Բեմադրող օպերատորը Սուրեն Թադևոսյանն է, ֆիլմի կոմպոզիտորը՝ Անդրանիկ Բերբերյանը, նկարիչը՝ Արմեն Ղազարյանը։ 

null

 

 

  • Կիսվել: