Պաոլո Պետրոչելլին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրման 20-ամյակի շրջանակներում պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ մեդալով
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրման 20-ամյա հոբելյանի շրջանակներում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մեդալով պարգևատրվել է մշակութային հեղինակավոր գործիչ, Dubai Opera-ի ղեկավար Պաոլո Պետրոչելլին։ Պարգևը նրան հանձնել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նա ոչ միայն Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի ժյուրիի անդամ է եղել, այլև շարունակաբար ներգրավված է հայկական մշակութային նախաձեռնությունների առաջմղման գործում։ 2025 թվականին Պետրոչելլին արժանացել է Իտալիայի Հանրապետության Վաստակի շքանշանի ասպետի կոչման՝ մշակույթի և միջազգային համագործակցության զարգացման մեջ ունեցած ավանդի համար։
Գիտնական, դասախոս և մշակութային ղեկավար Պաոլո Պետրոչելլին այսօր համարվում է միջազգային մշակութային դիվանագիտության կարևոր դեմքերից մեկը՝ իր գործունեությամբ միավորելով արվեստը, գիտությունը և գլոբալ համագործակցությունը։


