Նարինե Խաչատուրյանի անգործության արդյունքում ստիպված եմ եղել ինքս օրենքով պահանջվող գործառույթն իրականացնել. Աբրոյանը դիմել է ոստիկանություն
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանի (Թուխիկյանի) անգործության արդյունքում ստիպված եմ եղել ինքս օրենքով պահանջվող գործառույթն իրականացնել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը։
՛՛Ֆիրդուսի (33-րդ) թաղամասում պատմամշակութային արժեք ունեցող 2 օբյեկտների (որոնք վերցված են պետական հաշվառման) ապօրինի քանդման աշխատանքների համար դիմել եմ ՀՀ ոստիկանությանը:
Հուսով եմ՝ պահանջվող ընթացքը չեն «Լղոզի»՛՛,-նշել է նա:
