ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Մոսկվայում անցկացվելիք աճուրդի լոտերից մեկը Փարաջանովի հազվագյուտ նամակներն են

Մոսկվայում անցկացվելիք աճուրդի լոտերից մեկը Փարաջանովի հազվագյուտ նամակներն են

Մոսկվայում դեկտեմբերի 11-ին կանցկացվի աճուրդ, որի լոտերից մեկը կլինի Սերգեյ Փարաջանովի հազվագյուտ նամակները, որոնք նա գրել է կալանավայրից։ Աճուրդում կվաճառվի նաեւ «Հայելի» ֆիլմի սցենարի նմուշը, որը ստորագրել է Անդրեյ Տարկովսկին, ասված է «12 աթոռ» աճուրդային տան հաղորդագրության մեջ:

Այնտեղ, մասնավորապես, նշված է. «Առաջիկա աճուրդի հազվագյուտ լոտերից մեկն Անդրեյ Տարկովսկու կողմից ստորագրված «Հայելի» ֆիլմի սցենարի օրինակն է՝ կոշտ կազմով եւ նշումների համար լրացուցիչ էջերով։ Նման կերպ տպագրվել է ընդամենը մի քանի օրինակ՝ նկարահանող խմբի համար։Մեկնարկային գինը 630 000 ռուբլի է»:

Ինչ վերաբերում է Փարաջանովի նամակների մեկնարկային գնին, ապա յուրաքանչյուրի համար այն կլինի 320 000 ռուբլի։

Նշվում է, որ դրանք նամակներ են՝ ուղղված քրոջը եւ զարմիկին, ինչպես նաեւ՝ Փարաջանովի նկարներն ու լուսանկարները։

  • Կիսվել: