կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մայիսի 1-ից թանգարաններ մուտքը մինչև 12 տարեկան երեխաների համար անվճար կլինի

Մայիսի 1-ից թանգարաններ մուտքը մինչև 12 տարեկան երեխաների համար անվճար կլինի

Մայիսի մեկից ԿԳՄՍ նախարարության թանգարանների և արգելոց-թանգարանների մշտական  ցուցադրության այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար կլինի անվճար։

Ֆեյսբուքյան էջում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը․

«12 տարեկանից բարձր երեխաների և ուսանողների համար կգործի տոմսի կես գին։

Նոր ուսումնական տարվանից էական փոփոխություն կկրի աբոնեմենտային ծրագիրը՝ կապվելով դպրոցական կրթական ծրագրին։

Կկարգավորվի նաև աբոնեմենտի շրջանակում թատրոն և թանգարան այցելության տրանսպորտային ծառայության հարցը այն դեպքերում, երբ կա դրա կարիքը»,- գրել է նախարարը։

  • Կիսվել: