երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Մահացել է «Էլեկտրոնիկի արկածները»-ի ռեժիսոր Կոնստանտին Բրոմբերգը

Մահացել է «Էլեկտրոնիկի արկածները»-ի ռեժիսոր Կոնստանտին Բրոմբերգը

«Էլեկտրոնիկի արկածները», «Հրաշագործները»  հեռուստաֆիլմերի  ռեժիսոր Կոնստանտին Բրոմբերգը մահացել է ԱՄՆ-ում՝ Դետրոյթ քաղաքում, 80 տարեկան հասակում: Այս մասին այսօր հայտարարել է ռեժիսոր և սցենարիստ Միխայիլ Իդովն իր ֆեյսբուքյան էջում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

«Երկու օր առաջ Դետրոյթում կյանքից հեռացավ ռեժիսոր Կոնստանտին Բրոմբերգը, սովետական մեգահիթներ «Հրաշագործները» և «Էլեկտրոնիկի արկածները» հեռուստաֆիլերի ռեժիսորը»,-գրել է Իդովը։

Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգներ տեղափոխվելուց հետո Բրոմբերգը կինոյով չի զբաղվել:

  • Կիսվել: