չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
ՀՀ-ում Իտալիայի նորանշանակ դեսպանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ

ՀՀ-ում Իտալիայի նորանշանակ դեսպանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ

Այսօր Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոն այցելեց Հայաստանի ազգային պատկերասրահ, հայտնում են Հայաստանի ազգային պատկերասրահից:

Հանդիպման ընթացքում թանգարանի տնօրեն Մարինա Հակոբյանը ներկայացրեց ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 100-ԱՄՅԱԿԻՆ նվիրված ծրագրերն ու նախատեսվող միջոցառումները, ինչպես նաև քննարկվեցին հայ-իտալական արվեստին և մշակույթին առնչվող հետագա փոխհամագործակցությանն ուղղված քայլերը։

Նորանշանակ դեսպանը ծանոթացավ նաև «Արվե՞ստ, թե՞ գիտություն» ցուցահանդեսին և վերականգնման-արվեստանոցին։

  • Կիսվել: