հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
ՀՀ ներկայացուցիչը ՅՈՒՆԵՍԿՕ-ում կարևորել է մշակութային արժեքների պաշտպանությունը հակամարտությունների ընթացքում

ՀՀ ներկայացուցիչը ՅՈՒՆԵՍԿՕ-ում կարևորել է մշակութային արժեքների պաշտպանությունը հակամարտությունների ընթացքում

Ապրիլի 1-ին տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի 5-րդ արտահերթ նիստը, որին, որպես կոմիտեի անդամ, մասնակցել է նաև Հայաստանը, հայտնում են ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունից։
 
Նիստը հրավիրվել էր Լիբանանի նախաձեռնությամբ՝ տարածաշրջանում առկա լարվածության պայմաններում մշակութային արժեքների պահպանությունն ապահովելու նպատակով։ Կոմիտեի որոշմամբ Լիբանանում գտնվող 39 մշակութային օբյեկտների տրամադրվել է «ուժեղացված պաշտպանության» կարգավիճակ։
 
Իր ելույթում ՀՀ մշտական ներկայացուցիչը աջակցություն է հայտնել նախաձեռնությանը՝ ընդգծելով, որ զինված հակամարտությունների պայմաններում մշակութային ժառանգության պաշտպանությունը միջազգային հանրության առաջնահերթություններից է։

  • Կիսվել: