ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Հայկական գաթա 2023» փառատոնն Ախալքալաքում (տեսանյութ)

«Հայկական գաթա 2023» փառատոնն Ախալքալաքում (տեսանյութ)

Այսօր՝ մարտի 15-ին, Մեծ Պահքի միջինքի օրը Ախալքալաքի Սուրբ Խաչ Առաջնորդանիստ Եկեղեցու բակում տեղի ունեցավ արդեն ավանդական դարձած «Հայկական Գաթա-2023» փառատոնը, գրում է akhaltskha.net-ը:

Փառատոնին մասնակցեցին Ախալաքալքի պետական և ոչ պետական հաստատությունների ներկայացիցիչները։

Միջոցառման ընթացքում ցուցադրվեց Ջավախքի տիկնանց ձեռքով  պատրաստված և յուրօրինակ ձևավորված գաթաները:

Տոնակատարության ավարտին օրհնվեց ներկայացված գաթաները տեղի ունեցավ համտես այնուհետեւ Սամցխե Ջավախքի առաջնորդական փոխանորդության կողմից մասնակիցներին փոխանցվեց շնորհակալագրեր, իսկ եկեղեցու խաչի քավոր Մարտին Մուրադյանը նվերներ տվեց։

Անիրավ տնտեսի կիրակիից հետո Մեծ Պահքի 24-րդ օրը կոչվում է Միջինք: Այսինքն՝ Մեծ պահքի օրերը կիսվում են: Այս արարողությունը եկեղեցական նշանակություն չունի առնչությունը միայն պահքի կիսումն է մնացած ծիսական հատվածը ժողովրդական է:

 Մեծ պահքի ընթացքը փոքր-ինչ մեղմելու համար հայոց կենցաղում ընդունված էր Միջինքի ծեսը։ Այդ օրը տանտիրուհիները պատրաստում էին բաղարջ, որը հայտնի է նաև միջնաբաղջ, կլոճ, հարեգիլ, միջնակ լոճ,  կուտապ և այլ անվանումներով։ Միջինքի մեջ պարտադիր դրվում էր որևէ նշան՝ դրամ, ուլունք, լոբի և այլն։ Ընտանիքի անդամներից նրան, ում բաժին է հասնում մետաղադրամը, այդ մարդուն ողջ տարվա ընթացքում հաջողություն է սպասվում:

  • Կիսվել: