շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Հայաստանյան 2 ներկայացուցիչ արժանացել է «Համագործակցության աստղեր» և «Համագործակցության դեբյուտներ» մրցանակներին

Հայաստանյան 2 ներկայացուցիչ արժանացել է «Համագործակցության աստղեր» և «Համագործակցության դեբյուտներ» մրցանակներին

Հայաստանյան 2 ներկայացուցիչ արժանացել է «Համագործակցության աստղեր» միջպետական և «Համագործակցության դեբյուտներ» մրցանակներին, որոնք հանձնել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ «Համագործակցության աստղեր» միջպետական մրցանակին հայկական կողմից արժանացել է Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը: Մրցանակը շնորհվում է ամեն տարի գիտության և կրթության, մշակույթի և արվեստի, հումանիտար գործունեության բնագավառում ունեցած մեծ ավանդի և ձեռքբերումների համար, որոնք նպաստում են նաև ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցությանը։

Նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, շնորհավորելով մրցանակակիրներին, շնորհակալություն է հայտնել կատարած աշխատանքի համար և մաղթել նոր ձեռքբերումներ:

  • Կիսվել: