շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Հայաստանն առաջին անգամ կհյուրընկալի Պատանի երաժիշտների Եվրատեսիլը

Հայաստանն առաջին անգամ կհյուրընկալի Պատանի երաժիշտների Եվրատեսիլը

Հայաստանն առաջին անգամ կհյուրընկալի Պատանի երաժիշտների Եվրատեսիլը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը։

«Եվրոպական հեռարձակողների միությունը և Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը ուրախությամբ հայտարարում են, որ «Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ» մրցույթը կանցկացվի 2026 թվականի հունիսի 6-ին՝ Հայաստանում։

Սա մեծ պատիվ է Հայաստանի համար՝ հյուրընկալելու եվրոպական մշակույթի այս նշանավոր իրադարձությունը, որը համախմբում է պատանի, տաղանդավոր, դասական երաժիշտների տարբեր երկրներից»,-ասված է հայտարարության մեջ։

 

  • Կիսվել: