երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Սիմֆոնիկ Հոլիվուդ» ծրագրով տոն կնվիրի երաժշտության և կինոյի երկրպագուներին

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Սիմֆոնիկ Հոլիվուդ» ծրագրով տոն կնվիրի երաժշտության և կինոյի երկրպագուներին

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հերթական անգամ հաճելին կմատուցի երաժշտության և կինոյի երկրպագուներին՝ մայիսի 20-ին հանդես գալով «Սիմֆոնիկ Հոլիվուդ» համերգով:

Համերգը, որը կղեկավարի դիրիժոր Հարություն Արզումանյանը, տեղի կունենա «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

Կհնչի երաժշտություն «Աստղային պատերազմներ», «Մեռնել ուրիշ անգամ», «Մալենա», «Կարիբյան ծովի ծովահենները», «Ռոմեո և Ջուլիետ», «Լեգենդ դաշնակահարի մասին», «Մատրից», «Հարրի Փոթերը և փիլիսոփայական քարը», «Նախաճաշ Թիֆանիի մոտ», «Ֆորեստ Գամփ», «Գլադիատոր», «Առաքելությունն անիրագործելի է», «Կնոջ բույրը», «Կնքահայրը», «Սարդ-մարդը», «Գահերի խաղը», «Ռոկկի» կինոֆիլմերից:

  • Կիսվել: