երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ելույթ կունենա Օմանի Սուլթանությունում

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ելույթ կունենա Օմանի Սուլթանությունում

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մեկնում է Օմանի Սուլթանություն, որտեղ մարտի 10-ին մայրաքաղաք Մասկատի արքայական օպերային թատրոնում հանդես կգա համերգային ծրագրով։ Նվագախումբը հրավերը ստացել է այս երկրի օպերային թատրոնից։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատանի ղեկավարությամբ, կներկայացնի 19-րդ դարի իտալացի օպերային կոմպոզիտոր Գաետանո Դոնիցետիի գլուխգործոցները։

Նվագախմբի հետ ելույթ կունենան Լավինիա Բինին (սոպրանո), Կլեմանտին Մարգենը (մեցցո-սոպրանո), Արտուրո Չակոն-Կրուզը (տենոր), Ալեսանդրո Լուոնգոն (բարիտոն) և Նաուել դի Պիերոն (բաս)։

Նշենք, որ համերգից օրեր առաջ տոմսերը գրեթե սպառված են։

  • Կիսվել: