շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Հայաստանի պարի պետական անսամբլը նշում է հիմնադրման 65-ամյակը

Հայաստանի պարի պետական անսամբլը նշում է հիմնադրման 65-ամյակը

Հայաստանի պարի պետական անսամբլը նշում է հիմնադրման 65-ամյակը: Հոբելյանական , ստեղծագործական ճանապարհի 65 ամյակը, ապրելու և ապրեցնելու մենահամերգը՝ դեկտեմբերի 28-ին, ժամը 19:00-ին, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Անսամբլը կազմավորվել է 1958 թվականին Գեորգի Ասատրյանի, Էդուարդ Մանուկյանի, կոմպոզիտոր՝ Խաչատուր Ավետիսյանի նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով պահպանել հայկական ժողովրդական պարի բազմադարյա ժառանգությունն ու ավանդույթները և, բազմապատկելով այն, փոխանցել հաջորդ սերունդներին։

65 տարիների լավագույն բեմադրությունները դեկտեմբերի 28-ին կներկայացվեն Ալ․ Սպենդիարյանի անվան օպերային և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում։ Նոր ստեղծագործական մոտեցում, նոր ձեռագիր բեմում, անդրադարձ հնին․ կկատարվեն լավագույն համարները՝ պատմություն դարձած «Բերդ»-ը, «Սարդարապատ»-ը, «Էնզելի»-ն, «Կակաչներ»-ը։ 65 տարիների լավագույն բեմադրությունների կողքին կլինեն նաև նոր համարներ։

Կարմիր գորգ, լուսային և ձայնային նոր էֆեկտներ, ժամանակակից մոտեցում, նոր պաստառներ․ սպասվում է հիրավի մեծամասշտաբ միջոցառում՝ նվիրված լեգենդար դարձած անսամբլի երկարամյա ընթացքին։

Սպասվում է բոլորովին դինամիկ և արդի համերգային ծրագրիր՝ թե՛ ժանրային իմաստով, թե՛ նաև տարբեր տարիների անսամբլի անդամ եղած արտիստների մասով։ Միջոցառմանը ներկա է լինելու ավելի քան հազար հանդիսատես, այդ թվում՝ պաշտոնական այրեր, հանրային դեմքեր, պարարվեստի նվիրյալներ և ալք։

Համերգային այս տոնի ռեժիսորը ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Սուքիասյանն է։

Երաժշտական մասի ղեկավար՝ Հայկ Գրիգորյան

Բալետմայստեր՝ Աննա Քալաշյան

Գլխավոր բալետմայստեր ՝ Ասատուր Քալաշյան

Տարվա գլխավոր իրադարձություններից մեկի ներկա գտնվելու առիթը բաց չթողնեք:

  • Կիսվել: