ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը կանվանակոչվի Հովհաննես Չեքիջյանի անունով

Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը կանվանակոչվի Հովհաննես Չեքիջյանի անունով

Կառավարության որոշմամբ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը կանվանակոչվի Հովհաննես Չեքիջյանի անունով։

Հովհաննես Չեքիջյանը ողջ կյանքում ծառայել է կոմիտասյան երաժշտության տարածմանը՝ նրա խմբերգերը հնչեցնելով աշխարհի տարբեր բեմահարթակներից: Հովհաննես Չեքիջյանը, նաև հրաշալի կոմպոզիտոր է, ունի գրված եզակի վոկալ-սիմֆոնիկ ստեղծագործություններ, ինչպիսիք են, օրինակ, «Գարնանային անուրջներ» և «Հանդիսավոր ձոն»:

Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը Հովհաննես Չեքիջյանի անունով անվանակոչելը նպատակ ունի արժևորելու անվանի Մաեստրոյի վաստակը երգչախմբի կայացման և հայ երգչախմբային արվեստը Հայաստանի սահմաններից դուրս տարածելու գործում:

  • Կիսվել: