Հայ պատանի թավջութակահարը՝ Ավստրիայում կայացած միջազգային մրցույթի երրորդ մրցանակակիր
Պատանի թավջութակահար Արտյոմ Իոանիսյանը Ավստրիայի Գրաց քաղաքում անցկացվող Աննա Կուլլի անվան միջազգային մրցույթում արժանացել է երրորդ մրցանակի։ Այս մասին հայտնում է Anmmedia.am-ը։
Մրցույթն անցկացվել է Գրացի Երաժշտական ակադեմիայում փետրվարի 10-21-ը։ Մրցույթի հաղթողները փետրվարի 22-ին ելույթ կունենան Գրացի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ նույն քաղաքի օպերային դահլիճում։ Բացի դրանից, տարվա ընթացքում մրցույթի դափնեկիրները ելույթ կունենան Ավստրիայի տարբեր բեմերում։