ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Գոռ Սուջյանն ու Միքայել Ոսկանյանը չեղարկել են մեծ համերգը` աջակցություն հայտնելով Արցախին

Գոռ Սուջյանն ու Միքայել Ոսկանյանը չեղարկել են մեծ համերգը` աջակցություն հայտնելով Արցախին

Գոռ Սուջյանի ու «Միքայել Ոսկանյան և ընկերներ» բենդի մեծ համերգը չեղարկվել է ի աջակցություն Արցախի։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց երաժիշտ, թառահար Միքայել Ոսկանյանը։
«AFTERPARTY» խորագրով համերգը պետք է կայանար հուլիսի 30-ին կանանց և նորարարության «FemInno» կոնֆերանսի շրջանակում։
 
«Կազմակերպիչների հետ որոշում կայացվեց չեղարկել համերգը, բայց ավելի փոքր ելույթները չենք չեղարկի, որովհետև կարծում ենք, որ ակցիաներին զուգահեռ պետք է տարածվի նաև հայկական մշակույթը»,– նշեց երաժիշտը։
Ոսկանյանը տեղեկացրեց, որ ինքն էլ կմիանա ակցիաներին, քանի որ միշտ սատարում է Արցախին ու արցախցիներին։

  • Կիսվել: