երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
«Դու պետք է հավատաս գարնանը». ՀՀ պետական ջազ նվագախումբը հանդես կգա գարնանային համերգով

«Դու պետք է հավատաս գարնանը». ՀՀ պետական ջազ նվագախումբը հանդես կգա գարնանային համերգով

Հայաստանի պետական ջազ նվագախումբը հանդես կգա գարնանային համերգով: Մարտի 12-ին, ժամը 19։00-ին Հայաստանի ճարտարապետների միության դահլիճում (Բաղրամյան 17) ունկնդիրը կվայելի գարնանային զարթոնքի, սիրո, գեդեցիկի, հույսի հույզերով տոգորված համերգային ծրագիր:

Ինչպես տեղեկացնում են նվագախբի մամուլի ծառայությունից՝ գեղարվեստական ղեկավար ու դիրիժոր Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ՝ կներկայացվեն Դյուկ Էլինգտոնի, Քուինսի Ջոնսի, Չիկ Կորեայի, Պյոտր Չայկովսկու, Ռոբերտ Ամիրխանյանի, Արմեն Հյուսնունցի և այլ կոմպոզիտորների ստեղծագործությունները:

Համերգի «Դու պետք է հավատաս գարնանը» խորագիրը ոգեշնչված է ճանաչված կոմպոզիտոր Միշել Լեգրանի հայտնի երգից: Այդ երգը գրվել է 1967 թվականին Ժակ Դեմիի «Ռոշֆորի աղջիկները» ֆրանսիական ֆիլմի համար: Ի դեպ, այս մեղեդին նույնպես հնչելու է ջազ նվագախմբի համերգի ընթացքում:

 

  • Կիսվել: