չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ԱՀ ԿԳՄՍ-ն սկսում է «Արցախը կարդում է» խորագրով ամառային գրքարշավը

ԱՀ ԿԳՄՍ-ն սկսում է «Արցախը կարդում է» խորագրով ամառային գրքարշավը

ԱՀ ԿԳՄՍ նախարարությունը սկսում է բոլորի համար շատ սիրելի «Արցախը կարդում է» խորագրով ամառային գրքարշավը։

Ամառը հրաշալի հնարավորություն է նաև ընթերցելու, գրքերի միջոցով արկածներ որոնելու, ինքնակրթվելու, մտահորիզոնը ընդլայնելու, երևակայելու ու ստեղծագործելու համար։
 
ԱՀ ԿԳՄՍ նախարարությունը ներկայացնում է ամառային գրքարշավի պայմանները՝ ըստ տարիքային խմբերի․
 
1-4-րդ դասարաններ՝
 
Ներկայացված գրականության ցանկից անհրաժեշտ է կարդալ նախընտրած գրքերը, նկարել գրքի սիրելի հերոսներին կամ հատվածը։ Այնուհետև ծնողների օգնությամբ լուսանկարել ստեղծագործությունը, կցել երեխայի լուսանկարը, գրել անուն-ազգանունը, տարիքը ու դպրոցը և տեղադրել ամբողջը գրառման ձևով ԱՀ ԿԳՄՍ նախարարության ֆեյսբուքյան էջում և հղումն ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին։
 
5-9-րդ դասարաններ՝
 
Ներկայացված գրականության ցանկից անհրաժեշտ է կարդալ նախընտրած ստեղծագործությունները, վերարտադրել կարդացածի բովանդակությունը։ Պատրաստել տեսանյութ՝ տեղադրելով ԱՀ ԿԳՄՍ նախարարության ֆբ․ էջում և հղումն ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին։
 
10-12-րդ դասարաններ՝
 
Ներկայացված գրականության ցանկից անհրաժեշտ է կարդալ և վերլուծել նախընտրած ստեղծագործությունը, որից ստացած ուղերձներով կիսվել տեսանյութում՝ տեղադրելով ԱՀ ԿԳՄՍ նախարարության ֆբ. էջում՝ հղումն ուղարկելով [email protected] էլեկտրոնային հասցեին։
 
«Սիրելի՛ աշակերտներ, լուսանկարները կամ տեսանյութը ԱՀ ԿԳՄՍ նախարարության ֆբ. էջում ներբեռնելուց բացի՝ անհրաժեշտ է հղումն ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին, քանի որ հանձնաժողովը ստուգելու է միայն էլ. հասցեին ուղարկված տեսանյութերն ու լուսանկարները։
 
Չմոռանաք՝ տեսանյութին կամ լուսանկարին կից նշել անուն-ազգանուն, դպրոց, դասարան, օգտագործել գրքարշավի հեշթեգները՝ #Արցախըկարդում է, #մասնակցիրամառայինգրքարշավին։
 
Նրանք, ովքեր կպատրաստեն մեկից ավելի բովանդակալից տեսանյութեր նախարարության կողմից կարժանանան գրքերի։
 
Գրքարշավը տևելու է մինչև ս.թ․ օգոստոսի 20-ը։
 
Գրականության ցանկը ըստ դասարաների՝ հետևյալ հղմամբ»,- նշված է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: