հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Դպրոցներին ուղարկված նամակը ապատեղեկատվություն է․ ԿԳՄՍՆ

Դպրոցներին ուղարկված նամակը ապատեղեկատվություն է․ ԿԳՄՍՆ

ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ հանրակրթական դպրոցների պաշտոնական էլեկտրոնային հասցեներին ԿԳՄՍ նախարարության հետ առնչություն չունեցող էլեկտրոնային հասցեից տարածվում է կեղծ հաղորդագրություն՝ նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանի անունից։
 
ԿԳՄՍ նախարարությունը պաշտոնապես հայտնում է, որ նշված նամակը ապատեղեկատվություն է և որևէ առնչություն չունի նախարարության հետ։
 
«Հանրակրթական ուսումնական հաստատությունների հարգելի՛ տնօրեններ, խնդրում ենք տվյալ նամակը չդիտարկել որպես նախարարության պաշտոնական հաղորդագրություն և առաջնորդվել բացառապես նախարարության պաշտոնական աղբյուրներով ստացվող և պաշտոնական հարթակներում հրապարակվող տեղեկատվությամբ։
 
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ նախարարությունը հետևողական է լինելու յուրաքանչյուր ապատեղեկատվության և մանիպուլյատիվ գործողության բացահայտման հարցում»,- ասվում է հաղորդագրությունում:

  • Կիսվել: