ուրբաթ, փետրվար 7
7 / 2 / 2025
«Բերդ» պատմամշակութային արգելոցի պատմության և կենցաղի թանգարանի առարկաները նոր շունչ են ստանում

«Բերդ» պատմամշակութային արգելոցի պատմության և կենցաղի թանգարանի առարկաները նոր շունչ են ստանում

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Թանգարանային առարկաների վերականգնման լաբորատորիայում  նոր շունչ են ստանում «Բերդ» պատմամշակութային արգելոցի Բերդի պատմության և կենցաղի թանգարանի առարկաները։

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից  հայտնում են, որ հնագիտական, ազգագրական 27 առարկա՝ ճարմանդներ, ապարանջաներ, դաշույն, սկուտեղներ, սափորներ ըստ անհրաժեշտության մաքրվում, ամրակայվում, վերականգնվում են։

ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լաբորատորիայում արդեն վերականգնել են թանգարանի հնագիտական բաժնի՝ շուրջ 2500 տարվա պատմություն ունեցող կավե և մետաղե 15 ցուցանմուշ, որոնք վերադարձվել են թանգարանի ցուցասրահ, մյուս առարկաները սպասում են իրենց հերթին՝ դարձյալ համալրելու  «Բերդ» պատմամշակութային արգելոցի Բերդի պատմության և կենցաղի թանգարանի ցուցափեղկերը։

  • Կիսվել: