շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արվեստ հանուն խաղաղության (տեսանյութ)

Արվեստ հանուն խաղաղության (տեսանյութ)

Գյումրեցի արվեստագետ Արտակ Թադևոսյանի կոչն օվկիանոսից այն կողմ էր։ Լոս Անջելեսում և Լաս Վեգասում տեղի է ունեցել պարկուճները զարդերի վերածող վարպետի աշխատանքների ցուցադրությունը,որը կազմակերպել էր <<Հայ եմ>> հիմնադրամը։ Տեղի հայ համայնքի ներկայացուցիչները հնարավորություն ունեցան հաղորդակիցը դառնալու Արտակի յուրօրինակ արվեստին,որն ընդդեմ պատերազմների է։

<<Այս արվեստը կրող յուրաքանչյուր անձ կարծում եմ կլինի այդ խաղաղության պատգամը շարունակողը>>,-իր խոսքում նշել է <<Հայ եմ>> հիմնադրամի նախագահ Նշան Աճեմյանը։
Աշխարհում ցավ,կորուստ ու մահ բերող պատերազմներում փամփուշտները միջոց են, խնդիրը դրանք կիրառողներն են.

Սա է արվեստագետի համոզմունքը,ով մահաբեր փամփուշտներից զարդեր է ստանում,որոնց մեջ ամփոփված է խաղաղության կոչն ամբողջ աշխարհին։

ԱՄՆ-ում կազմակերպված ցուցադրությանը մասնակցել են հայ համայնքի ներկայացուցիչները։ Հաջորդ տարի՝ 2024 թվականին Արտակ Թադևոսյանի աշխատանքները կցուցադրվեն ոչ միայն հայ, այլև Ամերիկայում ապրող մյուս ազգերի ներկայացուցիչների համար։

Նոր հրավերքը գյումրեցի արվեստագետին Հելեն Ասատրյանի կողմից է։ <<Հայ եմ>> հիմնադրամն իր հերթին ստանձնել է Արտակ Թադևոսյանի <<Արվեստ հանուն խաղաղության>> խորագրով ցուցահանդեսների կազմակերպումը աշխարհի տարբեր երկրներում։ Դրանցից առաջինը Միացյալ նահանգներում էր, հաջորդ անհատական ցուցահանդեսը տեղի կունենա հունիսի 19-22-ը Հայաստանում Նարեկացի կենտրոնում:

  • Կիսվել: