«Արամ Խաչատրյան» համերգասրահում ելույթ ունեցավ աշխարհահռչակ ջութակահար Ավգուստին Հադելիխը
Աշխարհահռչակ ջութակահար Ավգուստին Հադելիխը «Արամ Խաչատրյան» համերգասրահում ելույթ ունեցավ «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Պատանի երաժիշտները՝ մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ Հադելիխի հետ ներկայացան Բեթհովենի Ջութակի կոնցերտով:
Չդադարող ծափահարություններից հետո Ավգուստին Հադելիխը խոստովանել է, որ բեմում կանգնած էր պատանի, բայց իրապես տաղանդավոր երաժիշտների հետ:
Նվագախումբը կատարեց նաև Չայկովսկու հ. 4 սիմֆոնիան։