ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Անկախ բնակության վայրից` երիտասարդների համար պետք է ապահովել մշակութային, ժամանցային նույն հնարավորությունները. ԿԳՄՍ փոխնախարար

Անկախ բնակության վայրից` երիտասարդների համար պետք է ապահովել մշակութային, ժամանցային նույն հնարավորությունները. ԿԳՄՍ փոխնախարար

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ կայացել է եռօրյա երիտասարդական ֆորումը, որին մասնակցել են ՀՀ 10 մարզերից և Երևան քաղաքից ընտրված շուրջ 100 երիտասարդներ:

Ֆորումի նպատակն է ստեղծել երկխոսության հարթակ երիտասարդական կազմակերպությունների և պետական կառույցների միջև, երիտասարդներին հնարավորություն տալ ակտիվորեն մասնակցելու հասարակական կյանքին և զարգանալու՝ որպես ակտիվ քաղաքացիներ, վերհանել պետական երիտասարդական քաղաքականության ոլորտում առկա խնդիրները և գտնել դրանց լուծման ուղիները: Երիտասարդներին հեռավար ողջունել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

«Պետական քաղաքականության առանցքային նպատակն է, անկախ բնակության վայրից, ապահովել երիտասարդների կրթական, մշակութային, ժամանցային նույն հնարավորությունները: Սրան է միտված թե՛ Երևանում, թե՛ մարզերում երիտասարդական կենտրոնների հիմնումը՝ որպես մի հարթակ, որտեղ երիտասարդները կքննարկեն համայնքայինից մինչև պետական խնդիրներ՝ իրենց իսկ իրականությունը փոխակերպելու և լուծումներ առաջ քաշելու տրամաբանությամբ»,-ասել է նախարարի տեղակալը:

Ըստ Արթուր Մարտիրոսյանի՝ ֆորումը կարևոր է տարբեր կառույցների և պետության միջև ակտիվ համագործակցության, ինչպես նաև երիտասարդների քաղաքացիական ակտիվությունն ու մասնակցայնությունը որոշումների կայացման գործընթացում խթանելու տեսանկյունից: 

  • Կիսվել: