կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Անիի ավերակներում վերսկսվել են պեղումները

Անիի ավերակներում վերսկսվել են պեղումները

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում գտնվող պատմական Անիում գիտնականների, արվեստի պատմաբանների, հնագետների, ճարտարապետների և ուսանողների թիմը վերստին պեղումներ է սկսել պատմական նմուշներ և գտածոներ հայտնաբերելու համար, գրում է akunq.ne-ը:

Կարսի հովտում գտնվող Անին, որտեղով անցնում է Ախուրյան գետը, 884-1045 թթ․ ղեկավարել են Բագրատունիները, իսկ 1045-1064 թվականներին՝ բյուզանդացիները, 1064 թվականի օգոստոսի 16-ին գրավվել է սելջուկյան սուլթան Ալփարսլանի կողմից։

Մոտ 100 հա տարածք կազմող, պատմության ընթացքում Բագրատունյաց արքայատոհմի (հայոց Բագրատունիներ-Ակունքի խմբ), Բյուզանդիայի, Մեծ Սելջուկների, Վրաց թագավորության, մոնղոլների, Իլխանության, Կարակոյունլուների, Ակկոյունլուների և Օսմանյան կայսրության տիրապետության տակ գտնված Անիի ավերակներում նախկինում կողք կողքի ապրել են քրիստոնյաներ և մահմեդականներ (թուրքական լրատվամիջոցը դիտումնավոր խեղաթյուրում է պատմական փաստերը Անիում պատմության ընթացքում հիմնականում բնակվել են քրիստոնյա հայեր-Ակունքի խմբ

Այդ պատճառով Անիում, որը նաև կոչվում է «համաշխարհային քաղաք», «քաղաքակրթությունների օրրան», «հազար ու մի եկեղեցիների քաղաք» և «40 դարպասներով քաղաք», կան բազմաթիվ կրոնական շինություններ, ինչպիսիք են մզկիթներ, եկեղեցիներ և տաճարներ, որոնք մշակութային գանձ են՝ որպես պատմական շինություններ։

Անին, որն ամեն տարի ընդունում է բազմաթիվ տեղացի և օտարերկրացի զբոսաշրջիկների, պատմականորեն Կովկասից Անատոլիա (Արևմտյան Հայաստան-Ակունքի խմբմուտքի առաջին դարպասն է և աչքի է ընկնում 11-րդ և 12-րդ դդ. թուրք-իսլամական ճարտարապետական ​​գործերով (ի՞նչ թուրքական ճարտարապետության մասին է խոսքը, այն էլ 11-րդ և 12-րդ դդ.՝ դժվար է ասել- խմբ. Ակունք), 2016 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ներառվել է Համաշխարհային ժառանգության ցանկում:

Անիում պեղումներ իրականացրել են Նիկոլայ Յակովլևիչ Մառը՝ 1892-1893 և 1904-1917 թթ., Իսմայիլ Քըլըչ Քոքթենը՝ 1944 թ., Քեմալ Բալքանը 1964-1967 թթ., Բեյհան Քարամաղարալըն՝ 1989-2005 թթ., Յաշար Չորուհլուն՝ 2006-2010 թթ., Ֆահրիյե Բայրամի ղեկավարությամբ՝  2011-1018 թթ., իսկ 2019 թ. Մուհամմեթ Արսլանի նախագահությամբ կրկին սկսվել են պեղումների աշխատանքները։

Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության, Մշակութային ժառանգության և թանգարանների գլխավոր տնօրինության և «Կովկաս» համալսարանի (KAU) համագործակցությամբ իրականացվում են աշխատանքներ, որոնք, ժամանակ առ ժամանակ՝ հատկապես ձմռանը, դադարեցվում են․ այս տարի դրանք վերսկսվեցին։

Անիում պեղումներն իրականացվում են 4 տարբեր կետերում

«Կովկաս» համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի անդամ և Անիի ավերակների պեղումների ղեկավար Մուհամմեթ Արսլանի գլխավորած պեղումներին մասնակցում է 17 համալսարանների գիտնականներից, արվեստի պատմաբաններից, հնագետներից, մարդաբաններից, ճարտարապետներից և ուսանողներից բաղկացած մի թիմ։ Թիմը, որն իր աշխատանքը սկսել է՝ նախ որոշելով պեղվող տարածքները, 4 տարբեր կետերում տենդագին աշխատանքներ է իրականացնում՝ Անիի ստորգետնյա պատմական կառույցներն ու արտեֆակտները հայտնաբերելու նպատակով:

Այս շրջանում Անիում պեղումները կշարունակվեն մինչև հոկտեմբեր, ապա կիրականացվեն հայտնաբերված արտեֆակտների դասակարգման, վերականգնման ու պահպանման գործընթացներ։

Պեղումների ղեկավար Մուհամմեթ Արսլանը թուրքական լրատվամիջոցի թղթակցի հետ զրույցում ասել է, որ Անին շատ նշանավոր քաղաք է՝ իր 5000-ամյա պատմությամբ։ Նշելով, թե «Անատոլիայում թուրքական պատմության և թուրքական ճարտարապետության սկզբնավորման տեսանկյունից Անին շատ կարևոր տեղ ունի», Արսլանը հավելել է. «Անին 1064 թ․ սելջուկյան սուլթան Ալփարսլանի գրավմամբ դարձավ դեպի Անատոլիա թուրքերի առաջին դուռը, և ի վերջո վերածվեց Անատոլիայի թուրքական ճարտարապետության և թուրքական քաղաքաշինության սկզբնակետի։ Այդ պտճառով էլ քաղաքը ամեն ձևով կառուցված արտեֆակտներով աշխուժանում ու հոգի է առնում»։

Պեղումների արդյունքում հայտնաբերված արտեֆակտները վերականգնվում և ցուցադրվում են թանգարանում

Նշելով, որ աշխատանքները շարունակվում են 2019 թվականից, Արսլանը շարունակեց. «Այս տարի վերսկսել ենք պեղումների և պահպանման աշխատանքները: Շարունակում ենք պեղումները սելջուկների շուկայում, բնակարաններում, մեծ բաղնիքներում և գերեզմաններում՝ 17 տարբեր համալսարանների գիտնականների և ուսանողների մեծ թիմի հետ, ներառյալ արվեստի պատմաբաններ, հնագետներ, մարդաբաններ և վերականգնող ճարտարապետներ: Պեղումների աշխատանքները շարունակվում են ոչ միայն դաշտում, այլեւ մեր պեղումների տանը։ Բոլոր տեսակի գտածոները, ինչպիսիք են քարե իրերը, կերամիկական գտածոները, մետաղադրամները և ապակե իրերը, որոնք հայտնաբերվել են պեղումների ընթացքում, վերականգնվում են մեր գործընկերների կողմից՝ պեղումների տանը, գրանցվում են հաշվեկշռում և ուղարկվում Կարսի թանգարան»:

«Լույս աշխարհ ենք հանում տարիներ առաջ օգտագործված իրերը»

«Աքդենիզ» համալսարանի արվեստի պատմության բաժնի շրջանավարտ Այբուքե Գյոքթեփեն նմանապես հայտնեց, որ մասնակցել է Անիի Սելջուկյան Մեծ բաղնիքի պեղումների աշխատանքներին. «Պեղումների տարածքները նախապես որոշված ​​են, պեղումների ժամանակ հայտնաբերած արտեֆակտները հանում ենք: Շատ հարուստ գտածոներ ենք ձեռք բերում: Դրանք դասակարգելով և տանելով պեղումների տուն՝ վերականգնում ենք և պահպանում այնպես, որ պահպանվեն առանց որևէ միջամտության։ Հայտնաբերում ենք տարիներ առաջ օգտագործված արտեֆակտներ, շատ հուզիչ է դրանց դիպչելը․ խիստ հաճելի զգացողություն է։ Բոլորին խորհուրդ եմ տալիս գալ Անի»- ասաց նա:

«Սուլեյման Դեմիրելի» համալսարանի ճարտարապետական ​​վերականգնման բաժնի շրջանավարտ Մահմուդ Գյուլյուքը հայտարարել է, որ 4 հոգանոց թիմի հետ պահպանության աշխատանքներ կատարելիս իրենք գործել են զգույշ՝ չվնասելով աշխատանքը, և որ հաճելի է աշխատել այս պատմական տարածքում։

Մահմութ Գյունգորը, ով ավարտել է «Ջելալ Բայարի համալսարան»-ի արվեստի պատմության բաժինը, նույնպես նշել է, որ իրենք Անիի ավերակների պեղումներից փորձ են ձեռք բերել և ավելի մոտիկից ծանոթացել պատմության հետ։

Ani Ören Yeri’nde Kazılar Yeniden Başladı
  • Կիսվել: