հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ժառանգական գույքը հափշտակելու քրեական գործի նախաքննությունը կվերսկսվի. ԱՀ Դատախազությունն արձագանքել է Լևոն Հայրապետյանի դստեր բաց նամակին

Ժառանգական գույքը հափշտակելու քրեական գործի նախաքննությունը կվերսկսվի. ԱՀ Դատախազությունն արձագանքել է Լևոն Հայրապետյանի դստեր բաց նամակին

Արցախի Հանրապետության գլխավոր դատախազությունն արձագանքել է բարերար Լևոն Հայրապետյանի դստեր՝ Զարուհի Հայրապետյանի բաց նամակին՝ ուղղված ԱՀ իշխանություններին, և այդ կապակցությամբ հաղորդագրություն է տարածել:

«Վերոգրյալի կապակցությամբ տեղեկացնում ենք, որ Լ. Հայրապետյանի ժառանգի  ներկայացուցչի կողմից ԱՀ գլխավոր դատախազություն ներկայացված հաղորդման հիման վրա 14.03.2019թ. հարուցվել էր քրեական գործ ԱՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով, որը նախաքննություն կատարելու համար 16.03.2019թ. ուղարկվել էր ԱՀ քննչական կոմիտե: Պատերազմական գործողություններով պայմանավորված՝ 2020թ. սեպտեմբերի 28-ին քննչական կոմիտեի քննիչի կողմից որոշում էր կայացվել հիշյալ քրեական գործի վարույթը կասեցնելու մասին:
 
Իրազեկում ենք, որ առաջիկայում որոշում է կայացվելու քրեական գործով նախաքննությունը վերսկսելու մասին, որի շրջանակում ձեռնարկվելու են քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները Լ.Հայրապետյանի ժառանգների սեփականության իրավունքը պաշտպանելու, իրավունքի խախտումները վեր հանելու և հանցավոր արարք կատարած անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»,- ասված է ԱՀ դատախազության տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ:
 
Հիշեցնենք, որ երեկ՝ սեպտեմբերի 10-ին, բարերար Լևոն Հայրապետյանի դուստրը՝ Զարուհի Հայրապետյանը, մամուլի միջոցով բաց նամակ էր հղել ԱՀ իշխանություններին, որով նա խնդրում է աջակցել Մարտակերտի շրջանի Վանք գյուղին ժամանակավոր հատկացված գույքի նկատմամբ սեփականության իրավունքները վերականգնելուն, քանի որ այն, ըստ նամակագրի, ապօրինի օգտագործվում է Մարտակերտի շրջանի  վարչակազմի  նախկին ղեկավար Էդգար Հարությունյանի և Վանք համայնքի գործող ղեկավար Անդրեյ Սարգսյանի կողմից:

  • Կիսվել: