ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
«Ժամանակ». Նոյեմբերին կհաստատվի «Ազատ հայրենիք» կուսակցության ցուցակը

«Ժամանակ». Նոյեմբերին կհաստատվի «Ազատ հայրենիք» կուսակցության ցուցակը

«Ժամանակ»-ը գրում է.

«Արցախում խորհրդարանում մեծամասնություն կազմող «Ազատ հայրենիք» կուսակցության համագումարը տեղի է ունենալու նոյեմբերի 9-ին: Հենց այդ համագումարի ժամանակ էլ կուսակցության նախագահ, Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը կառաջադրվի հաջորդ տարվա գարնանը կայանալիք նախագահական ընտրություններում թեկնածու:

Համագումարում կհաստատվի կուսակցության համամասնական ցուցակը: Արցախի խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու նախագահականի հետ միաժամանակ»:

 Մանրամասնեորը կարդացեք թերթի այսօրվա համարում:

  • Կիսվել: