«Ժամանակ»․ Աշոտ Ղուլյանը կառաջադրվի Արցախի նախագահի թեկնածու
«Ժամանակ» թերթը գրում է. «Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը որոշել է իր թեկնածությունն առաջադրել նախագահական ընտրություններում, ինչի մասին կհայտարարի առաջիկայում:
Ղուլյանը նման որոշում է կայացրել, քանի որ առանց իր առաջադրման, նրա ղեկավարած կուսակցությունը՝ ԱԺԿ-ն, խորհրդարանական ընտրություններում որեւէ հաջողության հույս չէր կարող ունենալ:
Արցախում նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու միաժամանակ, եւ Ղուլյանը հույս ունի, որ ընտրություններից հետո իր ղեկավարած կուսակցությունը հերթական անգամ կոալիցիայի մաս կդառնա»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։