հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Զենք էլ ունենք, դուխ էլ ունենք, մեզ հաղթել չեն կարող. կամավոր

Զենք էլ ունենք, դուխ էլ ունենք, մեզ հաղթել չեն կարող. կամավոր

Ուզում է Ադրբեջանը գա, ուզում է Թուրքիան էլ, Սիրիան էլ, Ուկրաինան էլ, միևնույն է՝ հաղթելու ենք: Այս մասին այսօր ճեպազրույցում ասաց նախկին պայմանագրային, այս պատերազմին Սիսիանից կամավոր մեկնած Հարություն Բաղդասարյանը, որը մի քանի օր հարավային ուղղությամբ մասնակցել է մարտական գործողություններին, սակայն վիրավորվել է և այժմ բուժում է ստանում:

՛՛Երեք պետության դեմ ենք կռվում, բայց մեզ հաղթել չեն կարող, մեր հայերը հերիք են, զենքն էլ ունենք, դուխն էլ ունենք: Ինչ ուզում է անեն, չեն հաղթելու մեզ: Որտեղից ուզում են, թող վարձկաններ բերեն: Մենք հայերով կարող ենք դիմակայել թշնամուն՛՛,-ասաց նա:

 

  • Կիսվել: