շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Հայաստանի պաշտոնյաների հայտարարությունները, թե Ռուսաստանը Ղարաբաղը «հանձնել է» Ադրբեջանին, չեն համապատասխանում իրականությանը. Լավրով

Հայաստանի պաշտոնյաների հայտարարությունները, թե Ռուսաստանը Ղարաբաղը «հանձնել է» Ադրբեջանին, չեն համապատասխանում իրականությանը. Լավրով

Հայաստանի պաշտոնյաների հայտարարությունները, թե Ռուսաստանը Ղարաբաղը (Արցախի Հանրապետությունը-խմբ․) «հանձնել է» Ադրբեջանին, չեն համապատասխանում իրականությանը: Ինչպես հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Նյու Դելիում կայացած մամուլի ասուլիսում:

«Ինչ-որ գործիչ, իմ կարծիքով ՝ խորհրդարանի ղեկավարը, իրեն թույլ է տվել արտահայտվել այն առումով, որ Ղարաբաղը (Արցախի Հանրապետությունը-խմբ․) Ադրբեջանին տվել է Ռուսաստանը։ Ավելի ոչ կոռեկտ և անազնիվ արտահայտություն դժվար է պատկերացնել։ Նա վկայակոչեց, որ Ղարաբաղը Ռուսաստանի կողմից տրվել է Ադրբեջանին, երբ Պուտինը, Փաշինյանը և Ալիևը 2020 թվականի նոյեմբերին ստորագրեցին առաջին եռակողմ պայմանավորվածությունները ։ Դա բացարձակապես չի համապատասխանում իրականությանը», - ասել Է Լավրովը լրագրողներին ։

«Այնտեղ ընդհանրապես ոչինչ չի ասվում Ղարաբաղի (Արցախի Հանրապետությունը-խմբ․) կարգավիճակի մասին, եւ այդ պահին բոլոր երեք առաջնորդները ելնում էին նրանից, որ այդ կարգավիճակի շուրջ դեռ բանակցություններ են սպասվում ։ Բայց երբ հետագայում Պրահայում, որտեղ հրավիրվել էին Ադրբեջանի նախագահն ու Հայաստանի վարչապետը, նրանք ստորագրել են հայտարարություն, որում ասվում է, որ իրենք ճանաչում են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը, բոլոր հարցերը փակված են», - հավելել Է Լավրովը ։

Նա պարզաբանել է, որ այդպիսով Հայաստանի վարչապետը «ստորագրել է մի փաստաթղթի տակ, որի համաձայն այն ժամանակվա Լեռնային Ղարաբաղի մարզը Ադրբեջանի մաս է կազմում»:

«Մեզ մեղադրել այն բանում, որ մենք 2020 թվականի նոյեմբերին տվել ենք Ղարաբաղը (Արցախի Հանրապետությունը-խմբ․), պետք չէ, պետք է սեփական ժողովրդի առաջ ինքնուրույն պատասխան տալ», - եզրափակել Է Լավրովը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: