երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Զանգելանում կառուցված օդանավակայանը միջազգային կարգավիճակ է ստացել

Զանգելանում կառուցված օդանավակայանը միջազգային կարգավիճակ է ստացել

44 -օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Զանգելանում կառուցված օդանավակայանը միջազգային կարգավիճակ է ստացել, այսօր հայտարարել է Ադրբեջանի կառավարության ղեկավար Ալի Ասադովը։

Ադրբեջանի վարչապետը երկրի դիվանագիտական գերատեսչությանը հանձնարարել է միջազգային կառույցներին տեղեկացնել այդ մասին։ Հաղորդվում է, որ օդանավակայանը շահագործման կհանձնվի հոկտեմբերի վերջին։

Ադրբեջանի կառավարությունը Զանգելանի օդանավակայանի կառուցումը սկսել է 2021 թվականի գարնանը։ Ըստ Ադրբեջանի պաշտոնական աղբյուրների, օդանավակայանի թռիչքուղին ունի 3000 մետր երկարություն և 60 մետր լայնություն։ Օդանավակայանը ի վիճակի է սպասարկել ժամում մինչև 200 ուղևորի։

Սա 2020 թվականին Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում կառուցված երկրորդ օդանավակայանն է, որը միջազգային կարգավիճակ է ստանում։ Առաջինը՝ Ֆիզուլիի օդանավայանն էր:

  • Կիսվել: