հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
«Լսելու եմ բոլոր շահագրգիռ կողմերին». Արցախի նախագահը շարունակում է քաղաքական խորհրդակցությունները

«Լսելու եմ բոլոր շահագրգիռ կողմերին». Արցախի նախագահը շարունակում է քաղաքական խորհրդակցությունները

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը  մայիսի 18-ին հանդիպել է  Ազգային ժողովի «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության  պատգամավորների հետ:

Քննարկվել են Արցախի առջև ծառացած ներքին  և արտաքին մարտահրավերները, շեշտվել է ստեղծված իրավիճակում ներքին կայունության պահպանման անհրաժեշտությունը։ 

Նախագահ Հարությունյանը հայտարարել է, որ  առաջիկայում լսելու է բոլոր շահագրգիռ կողմերի տեսակետները,  քննարկելու է առաջարկները։

«Քաղաքական խորհրդակցությունների ավարտին ընդունվելու են որոշումներ, որոնք հնարավորություն կտան  խուսափել ներքաղաքական ճգնաժամից և չխարխլել պետականության հիմքերը»,- նշել է ԱՀ նախագահը։

  • Կիսվել: