Վրաերթի ելքով ճանապարհատրանսպորտային պատահար Ստեփանակերտում. տուժել է մեկ քաղաքացի
Փետրավարի 1-ին ժամը 20:10-ին ոստիկանության ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Ազատամարտիկների փողոցի թիվ 52 շենքի դիամացի ճանապարհահատվածում Ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, հայտնում է Արցախի ՆԳՆ ոստիկանությունը:
՛՛Դեպքի վայր մեկնած հետաքննիչ Լ. Մնացականյանը պարզել է, որ նույն օրը ժամը 20:00-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի 24-ամյա բնակիչ Հ.Ղ.-ն իր վարած «Լեքսուս GX 470» մակնիշի ավտոմեքենայով նշված վայրում վրաերթի է ենթարկել 64-ամյա Մ. Գ.-ին։
Պատահարի հետևանքով վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է երթևեկության բոլոր մասնակիցներին.
‼️Խստագույնս պահպանել երթևեկության անվտանգության կանոնները և չդրսևորել ավելորդ ինքնավստահություն՛՛,-ասված է հաղորդագության մեջ։