ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Վիտալի Բալասանյանը տեղափոխվել է հիվանդանոց

Վիտալի Բալասանյանը տեղափոխվել է հիվանդանոց

Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի առողջական վիճակը վատթարացել է․ նրան տեղափոխել են հիվանդանոց։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց նրա պաշտպան Ռաֆայել Մարտիրոսյանը։

« Պարոն Բալասանյանի մոտ սրտի հետ կապված խնդիրներ են առաջացել, այժմ նրան բժիշկները հետազոտում են»,- ասաց Մարտիրոսյանը։
 
Ինչպես ավելի վաղ հայտնել էր InfoPort.am-ը, Վիտալի Բալասանյանի որդուն բերման են ենթարկել դեռևս 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ որպես հումանիտար օգնություն Արցախ եկած ծխախոտը՝ շրջափակման օրերին նրա կողմից իրացնելու համար։
 
Երբ իրավապահները եկել են խուզարկելու Բալասանյանների բնակարանը և առգրավելու ծխախոտը, Վիտալի Բալասանյանը նրանց դիմադրություն է ցույց տվել, ինչի հետևանքով էլ ձերբակալվել է։ Երեկ երեկոյան Բալասանյանի որդուն ազատ են արձակել, ինքը՝ Վիտալի Բալասանյանը դեռևս ձերբակալված է։
 
 

  • Կիսվել: