ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Վերանորոգվում է Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի շենքը

Վերանորոգվում է Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի շենքը

Վերանորոգվում է ԱՀ Մարտակերտ քաղաքի Վլադիմիր Բալայանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի շենքը:

 

Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրել է ԱՀ Քաղաքաշինության նախարարության մամուլի պատասխանատու Մարթա Դանիելյանը:

«Շինաշխատանքներն իրականացվում են պետական միջոցներով, իսկ գործընթացին ներգրավված է «Կոմֆորտ» ՍՊ ընկերությունը: Այս պահի դրությամբ կատարվում են գլխավոր մասնաշենքի աջ թևի վերակառուցման, պատուհանների տեղադրման, շենքի ուժեղացման, ներքին հարդարման աշխատանքներ»,-նշել է Մ. Դանիելյանը և հավելել, որ ընթացքը վերահսկվում է ԱՀ Քաղաքաշինության նախարարության կողմից։

Բնութագրությունը հասանալի չէ

Պարզելու համար, թե, շենքային պայմաններով ու համավարակային իրավիճակով պայմանավորված, դպրոցն ինչպես է կազմակերպում կրթական գործընթացը, զրուցեցինք տնօրեն Ռուզաննա Հարությունյանի հետ:

Բնութագրությունը հասանալի չէ

«Այս պահի դրությամբ դպրոց է հաճախում 640 աշակերտ: Նրանցից 97-ը տեղահանված ընտանիքների երեխաներ են: Այս ուսումնական տարում դպրոցն իր գիրկն է ընդունել 52 առաջին դասարանցիների: Կապված երկրում տիրող համաճարակային իրավիճակի հետ` դպրոցում խստացվել են սանիտարահիգիենիկ բոլոր կանոնները»,-տեղեկացրել է Ռ. Հարությունյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

  • Կիսվել: