Վերանորոգվում է Իվանյանի դպրոցը
ԱՀ Ասկերանի շրջանի Իվանյան համայնքի Օ.Գրիգորյանի անվան դպրոցում վերանորոգման աշխատանքներ են ընթանում։
Այս մասին տեղեկացրեց ԱՀ քաղաքաշինության նախարարության մամուլի պատասխանատու Մարթա Դանիելյանը։
Նա հավելեց, որ աշխատանքներն իրականացվում են Հայաստան համահայկական հիմնադրամի հովանավորությամբ։ Ներկա դրությամբ ընթացքի մեջ է շենքի արտաքին հարդարման գործընթացը։
Կապալառուն «ՇԱՌԼ ԲԻԼԴԻՆԳ» ՍՊ ընկերությունն է։

