շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Վերականգնվել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը․ Արցախգազ ՓԲԸ

Վերականգնվել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը․ Արցախգազ ՓԲԸ

Վերականգնվել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը, որը խափանվել էր Ադրբեջանի կողմից այսօր՝ ժամը 13.00-ին:

«Արցախգազ» ընկերությունը տեղեկացնում է, որ այս պահին իրականացվում են համապատասխան պրոֆիլակտիկ-վերականգնողական աշխատանքներ՝ գազամատակարումն ապահովելու նպատակով: Նախատեսվում է, որ երեկոյան գազի մատակարարումը կվերականգնվի ինչպես Ստեփանակերտում, այնպես էլ շրջաններում: 

Գազ սպառող բաժանորդներին «Արցախգազը» հորդորում է լինել ուշադիր և պահպանել անվտանգության կանոնները, ստուգել գազի փականները:

  • Կիսվել: