երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Վանաձորում քաղաքացուն բերման են ենթարկել Արցախի դրոշը ծածանելու համար (տեսանյութ)

Վանաձորում քաղաքացուն բերման են ենթարկել Արցախի դրոշը ծածանելու համար (տեսանյութ)

«Երիտասարդի ձայնը»  նախաձեռնությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ նախաձեռնության անդամներից մեկը Վանաձորում կայացած «Ֆեստիվառ» փառատոնի ժամանակ Արցախի դրոշով բեմ է բարձրանում։ Տեսանյութում երևում է, որ ոստիկանը երիտասարդին հեռացնում է բեմից։

Ավելի ուշ ֆեյսբուքյան օգտատերերից մեկը լուսանկարներ է հրապարակել և գրել. 

«Արեգին Վանաձորում, հենց հիմա ոստիկանները բերման են ենթարկում Արցախի դրոշը ծածանելու համար…Շատ շուտով Հայկական դրոշը ծածանելու համար էլ են բերման ենթարկելու»:

 

  • Կիսվել: