Վահրամ Պողոսյանը ազատվել է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետի պաշտոնից
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Վահրամ Արթուրի Պողոսյանն ազատվել է պաշտոնից: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ նախագահի աշխատակազմից:
«Վահրամ Արթուրի Պողոսյանն ազատվել է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ - նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,- ասվում է հրամանագրում:
Որոշման պատճառները դեռևս հայտնի չեն։