ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Վագիֆ Խաչատրյանը խոսել է դստեր հետ․ ավելի ուշ նրան կտեղափոխեն Երևանի ԲԿ-ներից մեկը

Վագիֆ Խաչատրյանը խոսել է դստեր հետ․ ավելի ուշ նրան կտեղափոխեն Երևանի ԲԿ-ներից մեկը

Վագիֆ Խաչատրյանը խոսել է դստեր` Ծովինար Խաչատրյանի հետ և հայտնել, որ լավ է:24News-ը տեղեկացավ, որ քիչ ավելի ուշ Վագիֆ Խաչատրյանին կտեղափոխեն Երևանի ԲԿ-ներից մեկը:

«Զանգեցին, ուղղակի ասացին, որ այսպիսի բան կա, ու որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառումն էլ տեսանք, մի քիչ անակնկալ էր էլի»,-  Factor TV-ի հետ զրույցում պատմեց Բաքվից այսօր ՀՀ վերադարձված Վագիֆ Խաչատրյանի դստեր մտերիմներից մեկը։ Նշեց՝ Խաչատրյանի դուստրը՝ Վերան, հուզված է, չի կարող խոսել։

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Գեւորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը եւ Վագիֆ Խաչատրյանը քիչ առաջ Հակարի կամրջով Ադրբեջանի համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից հանձնվեցին Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչներին եւ հիմա գտնվում են ՀՀ տարածքում։

Նշենք, որ Գևորգ Սուջյանը ընկերոջ՝ Դավիթ Դավթյանի հետ գերեվարվել էին հրադադարից հետո՝ նոյեմբերի 11-ին, Արցախ հումանիտար օգնություն տեղափոխելիս։ Սուջյանը Արցախ էր գնում որպես բարեգործական ՀԿ-ի հիմնադիր նախագահ։ Նրանք երկուսն էլ Ադրբեջանում դատապարտվել էին 15 տարվա ազատազրկման։

Լիբանանահայ Վիգել Էուլջեքյանը, որը 20 տարվա ազատազրկման էր դատապարտվել, գերեվարվել էր կրկին Գորիս–Բերդաձոր ճանապարհին՝ հրադադարի հաջորդ օրը։

Վագիֆ Խաչատրյանին ադրբեջանցիները գերի էին վերցրել 2023 թվականի հուլիսի 29-ին Հակարիի կամրջի մոտից՝ Կարմիր Խաչի ուղեկցությամբ բլոկադայի մեջ գտնվող Արցախից Հայաստան տեղափոխվելիս։

  • Կիսվել: