չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Վաղվանից քարտեզով կներկայացնենք որոշ տեղեկություններ. Հովհաննիսյան

Վաղվանից քարտեզով կներկայացնենք որոշ տեղեկություններ. Հովհաննիսյան

 ՀՀ Պաշտպանության նախարարությունը Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողություններից որոշ տեղեկություններ կներկայացի քարտեզի միջոցով: Այս ասին այսօր ճեպազրույցում ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ պատասխանելով այն դիտարկմանը, թե այժմ նմանատիպ քարտեզ կա, որը ներկայացնում է մարտի դաշտում զորքերի տեղաշարժերը:

Հովհաննիսյանը, մասնավորապես, ասաց. ՛՛Մենք վաղվանից ևս ներկայացնելու ենք քարտեզով որոշակի տեղեկություններ: Տեղյակ եմ այդ քարտեզից, այն ուկրաինական բլոգերների կողմից է պատրաստված և լիովին չէ արտացոլում ամբողջ իրավիճակը՛՛:

 

  • Կիսվել: