ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ուշադրություն՝ ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցներին. ԱՍՀՆ

Ուշադրություն՝ ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցներին. ԱՍՀՆ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ դիմելով  ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցներին:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. ՛՛Սոցիալական աջակցության միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի իրականացումը շարունակում է լինել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության օրակարգային հարցերից․ այս պահին քննարկվում է միջոցառումների շարունակականության ընթացքին վերաբերող մանրամասները։

Նախարարությունն առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ, որի շրջանակում կներկայացվեն նախատեսվող նոր ծրագրի իրականացման պայմաններն ու ընթացակարգը։

Հիշեցնենք, որ հայրենակիցների համար իրականացվել/իրականացվում են՝

առաջնային սպառողական ծախսերի նպատակով՝ միանվագ 100 հազար դրամ աջակցության ծրագիր,

կոմունալ ծախսերի և ժամանակավոր կացարանների վարձավճարների համար՝ վեցամսյա 40+10 հազար դրամ աջակցության ծրագիր,

սպառողական ծախսերի նպատակով՝ երկամսյա 50 հազար դրամ աջակցության ծրագիր,

մասնագիտական ուսուցման, վճարովի պրակտիկայի և զբաղվածության ապահովման պետական աջակցության ծրագիր՛՛։

  • Կիսվել: