չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
USAID-ի ղեկավարը միացել է Լաչինի միջանցքն ապաշրջափակելու կոչին

USAID-ի ղեկավարը միացել է Լաչինի միջանցքն ապաշրջափակելու կոչին

Լաչինի միջանցքը կրիտիկական կարևորություն ունի ԼՂ ժողովրդին կենսական նշանակության մատակարարումներ անելու համար։ Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը։ 

«Պարենային  անապահովությունը և բժշկական պարագաների պակասը Լեռնային Ղարաբաղում շատ մտահոգիչ են։ Լաչինի միջանցքը կրիտիկական կարևորություն ունի ԼՂ ժողովրդին կենսական նշանակության մատակարարումներ անելու համար։ Ես միանում եմ պետքարտուղար Բլինկենի՝ միջանցքով առևտրային և մարդասիրական ապրանքների ազատ տարանցման մասին կոչին», - գրել է նա:

Հիշեցնենք, որ օրերս ԱՄՆ պետքարտուղարը հայտնել էր, որ խոսել է Ադրբեջանի նախագահի հետ՝ հայտնելու Վաշինգտոնի խորը մտահոգությունը Լեռնային Ղարաբաղում մարդասիրական վատթարացող պայմանների կապակցությամբ։ 

«Միացյալ Նահանգները կոչ է անում բոլոր կողմերին շարունակել երկխոսությունը՝ կայուն խաղաղության համաձայնագրի հասնելու համար», - գրել է Բլինկենը։

  • Կիսվել: