Թուրքիահի ԱԳՆ-ն արձագանքել է Արցախի նախագահի ընտրություններին
Թուրքիան Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունը համարում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող ՛՛խաղաղ բանակցությունները խաթարելուն ուղղված քայլ՛՛։ Այս մասին ասված է Թուրքիայի ԱԳՆ տարածած հայտարարության մեջ:
Նշենք, որ հայտարարության տեքստում Արցախի Հանրապետությունը ներկայացվում է որպես ՛՛Ադրբեջանի մաս՛՛, որտեղ ընտրությունների անցկացումը դիտվում է որպես ՛՛իրավիճակը միակողմանիորեն լեգիտիմացնելուն ուղղված փորձ է, ինչը հակասում է միջազգային իրավունքին՛՛:
Անկարան դատապարտել է ընտրությունները, որոնք ՛՛անցկացվել են այն ժամանակ, երբ Ադրբեջանն ու Հայաստանը փորձում են շարունակել խաղաղ բանակցությունները և դրանք գնահատում է որպես այդ բանակցությունները խաթարելուն ուղղված քայլ՛՛,-հայտնել են Թուրքիայի ԱԳՆ-ից՝ նշելով, որ ընտրությունները ՛՛խախտում են՛՛ Ադրբեջանի ՛՛ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը:
Բացի այդ՝ Թուրքիան ՄԱԿ-ին ու միջազգային այլ կազմակերպությունների կոչ է արել չճանաչել Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունները։